ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ ձևաչափով իրավապահ մարմիններին ուղերձ է հղել իրավական հնարավոր հիմքերի դեպքում արգելափակել ՀՅԴ կուսակցության գործունեությունը Հայաստանում, գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջական պայքարի է անցել ընդդեմ ՀՅԴ-ի ոչ միայն քաղաքական, այլև իրավական հարթությունում։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված և բերման ենթարկված։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հայտնել էր, որ «ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է» համանուն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ նրա որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել:
Իրավապահ մարմինները դեռ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել, և պարզ չէ, թե ո՞րն է խուզարկությունների պատճառը կամ հիմքը: