Քրեական ոստիկանությունն ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նաև ահազանգել է, որ խոչընդոտում են փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ։
Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ աշխատակիցներն ազատ են արձակվել։
Վանեցյանի անվտանգության աշխատակիցները 6-րդ անգամ են ձերբակալվում։ Նրանք ձերբակալվել էին նաև մարտի 12-ին, այնուհետև ազատ էին արձակվել։