Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ ՔԿ-ն վարույթ է հարուցել ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (անչափահասին զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով)։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Աջափնյակի տարբեր դպրոցներում սովորող երկու տղաներ անհայտ պատճառով վիճաբանել էին, ինչի հետևանքով նրանցից մեկը ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։