2025թ․ հունվար-մայիս ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է ավելի քան 2 մլրդ 934 մլն դրամ, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հազար 646 դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հազար 642 դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հազար դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնումը՝ 374 հազար դրամ»,- մանրամասնում են գերատեսչությունից:
ՔԿ-ն հիշեցնում է, որ 2025 թվականի այս արդյունքը շուրջ 3,8 անգամ գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերականգնված վնասի չափին:
Հունիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պետությունը կվերադարձնի սեփականության իրավունքով Երևանի Շիրազ փողոցում գտնվող 735 քառակուսի մետր հողամասը՝ 18 միլիոն դրամ արժողությամբ։ Հունիսի 2-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելու այս հողամասի վաճառքի պայմանագիրը, որը կնքվել էր Երևանի քաղաքապետի և մի անհատի միջև 2003 թվականին։