Հայաստանում ձերբակալվել է Իրաքում հետախուզվող 35-ամյա տղամարդ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 4-ին՝ ժամը 4:20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Ստամբուլ չվերթի համար հաշվառումից հետո, օտարերկրացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Նա Իրաքի իշխանությունների կողմից հետախուզվում էր 2024 թվականի սեպտեմբերի 30-ից, և նրա նկատմամբ խափանման միջոցը կալանքն է։
Ոստիկանությունը հետախուզվող անձի ձերբակալման մասին հայտնել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և ՀՀ գլխավոր դատախազությանը։