«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 17-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին նրա՝ ՄԻԵԴ տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված։
Մամուլն ապրիլին գրել էր, որ իշխանությունները քննարկում են Զեյնալյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում։