«Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերերը 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում ձերբակալված հինգ անձանց թվում են, գրել է «Ժողովուրդ»-ը։
Երևանի քաղաքապետարանից թերթին տեղեկացրել են, որ համագործակցում են իրավապահ համակարգի գործընկերների հետ։ Գերատեսչության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ է քրեական գործերին։
Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 27-ին Armenia Today-ին հայտնել էր Երևանի քաղաքապետարանում իրականացրած ապացուցողական գործողությունների և ձերբակալությունների մասին։ Մայիսի 20-ին կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա էր ձերբակալվել։