ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 դոլարի հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ թերթի՝ ձերբակալվել է գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը, որն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
ՔԿ-ից Armenia Today-ին ձերբակալության մասին տեղեկությունը չեն մեկնաբանել։
Այսօր ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։