ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող կաշառքի վարույթով Աշոտ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործերն անջատվել և ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան, Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Նրա խոսքով՝ դատարանը վճռել է նրանց նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 2 տարի, 6 ամիս ժամկետով:
Մարտի 12-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Մարտի 27-ին ԱԺ-ն հավանություն էր տվել և անձեռնմխելիությունից զրկել նրան: Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։