Կաշառք ստանալու մեղադրանքով Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- փոխանցել են կառույցից։
Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։
Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին կաշառք վերցնելու, ապօրինի գործողություն կատարելու և լիազորությունների չարաշահելու հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել։ Կաշառքի գործով ընդհանուր 12 մեղադրյալ կա: