Մայիսի 13-ին Մեղրիի զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում)։
Ավդալյանը հավելել է, որ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մայիսի 13-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հոսանքահարման հետևանքով մահացել է N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։