Ազգային ժողովը մայիսի 7-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամի է ընտրել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 68 պատգամավոր կողմ է քվեարկել Հարությունյանի և Հայրապետյանի թեկնածությանը։ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, 1-ը՝ դեմ։
Նոյեմբերին խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ 2025-ի հունվարին նա հրաժարվել էր թեկնածությունից։