Կոտայքի մարզի անաչափահաս բնակչի (Մարմարիկ գյուղի բնակիչ, 2 տարեկան երեխայի-խմբ․) անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քրվարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում):
Մայիսի 4-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարներն ու իրավապահները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ըստ կայքի՝ քաղաքացին ահազանգել է, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։