Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարությունն ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։
Հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Գրիգորյանին ընտրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանի կողմից։