Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլար, հայտնում է իրավապահ գերատեսչությունը։
Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի պահանջվում է բռնագանձել 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում, 1 շարժական գույք, 1 միլիոն 500 հազար դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք, 137 միլիոն 935 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 189 միլիոն 821 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 10-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ԳԴ-ի հերթական հայցադիմումը: