• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2025 18:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Երջանիկ էի և՛ շքեղ կղզում, և՛ խցում, ուր օրական 3 բաժակ ջրից բացի ոչինչ չկա»․ 7 աքսիոմ՝ Ռուբեն Վարդանյանից

Армения, Իրավունք,
13 Ապրիլ 2025 15:30
ShareShareShare
Рубен Варданян вышел из числа совладельцев «КамАЗа»
telegram

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել 7 աքսիոմ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում և խնդրել է հրապարակային դարձնել դրանք։

«Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունն սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ ոչ թե բառի, այլ իմաստի ետևից, ոչ թե ուսուցչի, այլ ուսմունքի ետևից։ Իմ կյանքի ընթացքում ես յոթ աքսիոմ հայտնաբերեցի ու ընդունեցի: Օրենքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն, որոնք դարձել են այն սյունը, որի վրա հիմնվում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիվ ես այն կառուցում եմ քարի, ոչ թե ավազի վրա, ինչպես Հիսուսն էր խրատում Լեռան քարոզում»,- գրել է Վարդանյանը՝ մարդկանց հետ կիսվելով իր աքսիոմներով։

Վարդանյանի աքսիմոմները ներկայացնում ենք առանց խմբագրման։

Աքսիոմ առաջին

Մարդիկ աշխարհում մաշկի գույնով, սեռով, ազգային և կրոնական պատկանելությամբ չեն առանձնանում: Նույնիսկ լավերի ու վատերի չեն բաժանվում. մեզանից յուրաքանչյուրի մեջ կա և՛ լավը, և՛ վատը։ Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը և նրանք, ովքեր չեն հավատում։ Ովքեր կասկածում են, տատանվում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում։ Առաջինները գիտեն, հավատում և ապրում են այն գիտակցությամբ, որ ամեն ինչի համար, ինչ մենք անում, ասում, մտածում ենք, պատասխանատվություն են կրելու Աստծո առջև։ Ոչ ոքի վրա հնարավոր չի լինի բարդել մեր սխալները, վատ մտքերը, արարքները։ Իսկ երկրորդները երկրպագում են ոսկե հորթին, իշխանությանը, ճանաչմանը, հաճույքին, փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա։ Նրանց մեջ մարել է ներքին Աստվածային կայծը, և նրանք դարձել են ամեն ինչի հանդեպ անտարբեր։

Աքսիոմ երկրորդ

Հավերժությանն ամենամոտն ակնթարթն է։ Շնորհակալ պետք է լինել Աստծուն այսօրվա պահի համար, պատրաստ լինել մահվան ցանկացած պահի, ապրել ներկա պահով՝ սա է իրական կյանքը։ Պետք է հարգել և իմանալ անցյալը, լավատեսորեն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։

Աքսիոմ երրորդ

Էներգիայի ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակա աշխարհից, տիեզերքից՝ թթվածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման, մեր գործողությունների, խոսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպեսզի մեր մեջ չմարի Աստվածային կայծը։ Բայց մենք այն նաև ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկությունները բավարարելու կամ, պարզապես, դատարկ կյանքի, անիմաստ առօրյայի և արտաքին
աղմուկի վրա։ Էներգիա, ուժ ու եռանդ հավաքելը, այն կուտակելն ու աշխարհին փոխանցելը մեր գոյության իմաստն է։ Սա բարդ, քրտնաջան աշխատանք է, որը միշտ պետք է անել շատ խնամքով, այնպես, որ չվնասենք ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին, որպեսզի մեր մեջ պահպանենք էներգիայի դրական հավասարակշռությունը։

Աքսիոմ չորրորդ

Լույսը կյանք է։ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»։ Լուսավորելով և՛ մեր, և՛ ուրիշների ճանապարհը, մենք նմանվում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթորեն այրվել։ Ուստի կարևոր է այդ հավասարակշռությունը պահել այնպես, որ լուսավորենք, առաջին հերթին, ոչ թե մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի ավելորդ բան, չդառնալ մեր ցանկությունների ստրուկը, չմնալ մեկ՝ հոգևորի կամ նյութականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսավոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հավասարակշռությունը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ և՛ գիտենք, և՛ չգիտենք։

Աքսիոմ հինգերորդ

Բարին մեզ համար նույնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։ Մենք այն չենք նկատում և կարծում ենք, որ այդպես էլ պետք է լինի, և շատ ենք հիասթափվում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում։ Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա։

Աքսիոմ վեցերորդ

Դրախտն այն է, երբ հրաժարվում ես քո ցանկություններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին և քո ողջ էներգիան՝ բարիք անելու և ուրիշներին լուսավորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթե այն սպառվի, եթե մենք չպահպանենք այդ հավասարակշռությունը, աշխարհը կանհետանա։ Գլխավոր ռիսկը ոչ թե օզոնային անցքն է, այլ բարու և լույսի անհետացումը։ Այնպես որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նվիրաբերես ուրիշներին և հետո հանգիստ վերադառնաս հավերժություն։ Երջանկությունը հենց դա է:

Աքսիոմ յոթերորդ

Երջանկությունն սկսվում և ավարտվում է մեր մեջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով և սպասարկող անձնակազմը, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երջանկությունը մեր մեջ է։ Միայն:

Երջանկություն, հավերժություն, էներգիա, լույս և բարիք՝ ահա իմ հենարանները։ Ես կիսվեցի ձեզ հետ այս մտքերով, որպեսզի դուք մտածեք այդ մասին։ Որպեսզի վիճեք ինձ հետ և ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխավորը՝ որպեսզի խելագար կենցաղի և առօրյայի այս աշխարհում ժամանակ հատկացնեք ոչ թե փողին, ոչ թե հաճույքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակեք զգալ կյանքը, շարունակեք ժպտալ և ապրել լիարժեք կյանքով։

․․․

Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։

Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին
telegram
Tags: 7 աքսիոմՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00

Ավտոբուսում հուլիսի 15-ին խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել և տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր, հայտնել է ՆԳՆ-ն։ Ըստ հրապարակման՝ ոստիկանության կենտրոնական...

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է

19 Հուլիս 2025 11:56

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հակոբյանի նկատմամբ...

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 11:29

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վարհամ Խորխոռունու սպանության գործում, որը տեղի էր...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

18 Հուլիս 2025 21:05

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածն Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է, հայտնում...

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, «Արմենպրես»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ ՔԿ-ի՝ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն...

Ավելին
  • Լուրեր
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական եկուսացմամբ։

19 Հուլիս 2025 18:37
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

19 Հուլիս 2025 16:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

19 Հուլիս 2025 15:52
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

19 Հուլիս 2025 14:57
Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

19 Հուլիս 2025 14:30
Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

19 Հուլիս 2025 14:11
Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

19 Հուլիս 2025 13:53
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22
Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00
Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

19 Հուլիս 2025 12:14
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է

19 Հուլիս 2025 11:56
Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 11:29
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Իշխանությունները քննարկել են ՀԷՑ-ի՝ շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցը․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:37
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացի մաքսավորների կաշառք վերցնելու հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:06
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հուլիս 2025 09:42
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

19 Հուլիս 2025 00:00
Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 23:28
«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

18 Հուլիս 2025 22:57
Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36
Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

18 Հուլիս 2025 21:40
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

18 Հուլիս 2025 21:05
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10
Պուտինն Էրդողանին կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

18 Հուլիս 2025 19:35
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ

18 Հուլիս 2025 18:56
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել
Տարածաշրջան

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական եկուսացմամբ։

19 Հուլիս 2025 18:37

Օկուպացված Արցախում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհի մասին և...

ԿարդալDetails
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը
Տարածաշրջան

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22

Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի, «Газета.Ru»-ին հայտնել է կազմակերպության նախկին ղեկավար Էլշան Իբրահիմովը։ Նրա խոսքով՝ ներկա պայմաններում սփյուռքի գործունեությամբ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ