ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը վթարի օրը որևէ ալկոհոլ կամ թմրանյութ չի օգտագործել,
Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ տեղեկությունը հաստատվել է պատգամավորի մահվան դեպքի առթիվ նավաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն։
Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում ձորն ընկած մեքենայի մեջ
հայտնաբերվել էր 36-ամյա պատգամավորի դին։
Սահակյանը 2016 թվականից ՀՅԴ անդամ էր։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: