Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մարտի 4-ին ձերբակալված Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չէր բավարարվել։ Նրա նկատմամբ սահմանվել էր վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել։
Փետրվարի 6-ին Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել է 8 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա էր։ Նրանցից 4-ի նկատմամբ ավելի ուշ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։
Մարտի 4-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։