ՀՀ ՆԳՆ-ն մեկնաբանել է Երևանում խցանման մեջ սպասող վարորդին ուժի գործադրմամբ բերման ենթարկելու տեսանյութը։
Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկները հանում մեքենայից, ուժի գործադրմամբ պառկեցնում գետնին, այնուհետև՝ բերման ենթարկում։
Ըստ գերատեսչության՝ պարեկները վարորդին բերման են ենթարկել, քանի որ նա հայհոյանք է հնչեցրել այն ժամանակ, երբ անցնում էր մեքենաների շարասյունը և ոստիկանության ծառայողներն ապահովում էին շարասյան անցումը։
Վարորդը բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ազատ արձակվել «պարզաբանումներից հետո», ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։