Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ձերբակալված «տատիկների գործով» ներկայացվել է մեղադրանք, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ խափանման միջոց ընտրելու հարցով քննչական մարմինը կդիմի հակակոռուպցիոն դատարան։ Փաստաբանը հավելել է, որ նիստը, հավանաբար, այս գիշեր կկայանա։
Մարտի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։ Մելիքյանը հայտնել էր, որ հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը որոշել է ստանձնել ձերբակալված 80-ն անց տարեց կանանց պաշտպանությունը, ովքեր ձերբակալվել էին՝ «հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ընտրախախտում կատարելու» կասկածով։