Մարտի 28-ին Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա 2 վիրավոր, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանը և «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Բաբինյանը։
Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հավելել է կայքը։