ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը մեկնաբանել է համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում Հայաստանի ճանապարհին՝ բեռնախցիկին ծածանելով Ադրբեջանի դրոշը։
«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,- հայտնել է խոսնակը։
Սարգսյանը հավելել է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։