Հասարակական գործիչ և «Ակն ընդ ական» վավերագրողների միություն ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից, ըստ որի՝ պետությունը պարտավոր էր նրան վճարել մոտ 6000 եվրո փոխհատուցում։
Նա իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ եվրոպական համայնքն օգնել է Արցախը հանձնել ավտորիտար Ադրբեջանին։ Իշխանյանը նշել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների մասին։
«Ես հրաժարվում եմ ՄԻԵԴ-ի իմ օգտին կայացրած որոշումից և փոխհատուցումից, քանի որ եվրոպական համայնքն օգնել է դատական անկախությունը քայքայող ավտորիտար համակարգի ամրացմանը Հայաստանում։ Եվրոպական աջակցությունը հնարավորություն տվեց ներկայիս իշխանությանը միանձնյա հանձնել ժողովրդավարական Արցախն ավտորիտար Ադրբեջանին։ Հրաժարումս համերաշխություն է դատական իշխանության անկախության սկզբունքին, մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքներին, Արցախի ժողովրդավարական պետությանը»,- հայտարարել է Իշխանյանը։
Նրա խոսքով՝ «եվրոպական հանրությունը ոչ միայն չդատապարտեց Հայաստանի անցումը դեպի ավտորիտարիզմ, այլև գովաբանեց նրա իբր ժողովրդավարական առաջընթացը»։
Մանրամասները՝ տեսանյութում։