Երևանի «Կանտար» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով անվտանգության ուժերը բերման են ենթարկել Ռուսաստանի և Իրանի քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը։
Վերոնշյալ հյուրանոցում բարոյական վնասի և գույքը վնասելու կասկածանքով բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս.-ն և Իրանի 29-ամյա քաղաքացի Ռադմեհր Ֆ.-ն։
Կայքի տեղեկություններով՝ հյուրանոցի հյուրերի միջև վիճաբանությունը կենցաղային հողի վրա ծագել է փետրվարի 20-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում։
«Զբոսաշրջիկները սկսել են սպառնալ միմյանց, որից հետո Սիյոն Ս.-ն վերցրել է Ռադմեհր Ֆ.-ի Samsung բջջային հեռախոսը և շպրտել պատշգամբից»,- հայտնում է լրատվամիջոցը։
Դեպքի հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել Քննչական կոմիտե։