Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը բավարարվել է փետրվարի 12-ին:
Ըստ հաղորդագրության՝ յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ:
Դատախազությունից հավելել են, որ հայցով դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձանց միջև 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ: