Դատարանը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ներողություն խնդրել նրանից, հայտնել է Սիմոնյանը սոցիալական ցանցում։
Datalex-ից տեղեկացանք, որ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ է ներկայացրել դատարան։
Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։ Նա նաև նշել է, որ դատավոր Դավիթ Սարգսյանը կառնչվի ՔՕ 482 հոդվածին (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը, որը պատժվում է աատազրկմամբ՝ մինչև 4 տարի ժամկետով)։
Ղազարյանը նշել է, որ դատավորը գործել է անձնական դրդապատճառներից ելնելով, քանի որ ՔՊ իշխանության օրոք նա և նրա եղբայրը բարձր պաշտոններ են ստացել։