Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ 2005 թվականին Երևանի քաղաքապետի կողմից Բավական Գևորգյանին վաճառված հողամասը պետությանը վերադարձնելու վերաբերյալ։ Այն ժամանակ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր։
Դատախազությունից մանրամասնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 3-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և տարածքը կվերադարձվի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ըստ գերատեսչության, հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Զախարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 2003-2009 թվականներին։