Հանրապետության հրապարակից ակցիա իրականացնող 3 քաղաքացի բերման է ենթարկվել, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
ՆԳՆ-ից հավելեցին, որ քաղաքացիներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով)։
«Ազգային ճակատը» հայտնել է, որ բերման ենթարկվածների թվում «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն է, որը Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով կառավարության շենքի առջև նստացույց էր իրականացնում։
Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում նաև տնտեսվարողները։