Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։
Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ։
Այս գործում ներգրավված են նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ցույցեր՝ պայմանավորված նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնությամբ, որում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Անվտանգության ուժերը դաժանորեն ցրել էին ցուցարարներին, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել՝ շուրջ 100-ը։ Այս իրադարձությունը դարձել է Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը։
«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Հուլիսի 16-ին մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տևեց գրեթե 4,5 ժամ։ Քննարկվեցին տարբեր հարցեր՝ արտաքին քաղաքականությունից...