«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ իր առանձնատնից գողացված գույքի արժեքը գնահատվում է 7,5-8 միլիոն դրամ։ Նա պարզաբանել է, որ կողոպտիչները տարել են 3 մլն դրամ և գույք։
Հակոբյանի խոսքով՝ գողությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, ոստիկանություն էր դիմել հունվարի 19-ին։
Այսօր ավելի վաղ մամուլը գրել էր, որ անհայտ անձինք թալանել են պատգամավորի առանձնատունը, ինչը նա փորձել է թաքցնել հանրությունից։