Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2 տարի 7 ամիս անազատությունից հետո գրավի դիմաց ազատ կարձակվի, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա տեղեկություններով՝ դատարանի որոշմամբ փոխվել է Ասլանյանի խափանման միջոցը և գրավի գումարը կկազմի 10 մլն դրամ (ավելի քան 25 հազար դոլար)։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր։ Ասլանյանը ձերբակալվել էր 2021թ․ դեկտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման և համայնքային նշանակության հողերի ապօրինի վաճառքի մեջ: Ասլանյանը 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն զբաղեցնում էր Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։