Դատարանը դատապավճիռ է ներկայացրել հանգուցյալ պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ, հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա տեղեկացրել է, որ դատավճիռն անպայման կբողոքարկվի։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 15-ին մահացել էր կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նրա ինքնազգացողությունն անսպասելի վատացել էր այդ օրվա դատական նիստին, աթոռից վայր էր ընկել։ Նրան օգնել չէր հաջողվել։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Նրան կալանավորել էին ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանելու կասկածանքով։ Ձերբակալման պատճառն Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութն էր։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակավ նսեմացրել էր Շիրակի և Արարատի մարզերի բնակիչների ազգային արժանապատվությունը։ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել էր 2-ամսյա կալանք։