Երևանյան դատարանը դատապարտել է ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։ Այս մասին Բադալյանը հայտնել է իր Տելեգրամ ալիքում։
«Սկզբունքորեն, հավանաբար, հիմարություն էր այլ բան սպասելը»,- ասել է նա: Ակտիվիստի խոսքով՝ հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 16-ին, որին դատավորը դատավճիռ կկայացնի և կորոշի պատիժը։
Միկա Բադալյանը կալանավորվել էր 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։ Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նա իր էջում կեղծ հաղորդագրություն էր տեղադրել այն մասին, որ հնարավոր են ահաբեկչություններ Երևանում և ՀՀ մարզերում՝ արտակարգ իրավիճակ ստեղծելու նպատակով։
Հուլիսի 25-ին Բադալյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան շարունակելու է հետևել Միքայել Բադալյանի ճակատագրին։
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...