Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր Դատախազությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով, որը վերաբերում է այսպես կոչված «բժշկական սխալին»՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: