Այսօր բերման ենթարկված Վանեցյանի օգնականն ազատ է արձակվել Արամ Գրիգրոյանն ազատ է արձակվել։
«Արամը ազատ արձակվեց. պայքարը շարունակվում է»,-Facebook-յան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Armenia Today-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ այսօր խուզարկություն է իրականացվել Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը, որից հետո վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր»,-այս մասին հայտնել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը։