• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 02:33
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՅԴ անդամների կողմից 2021թ. ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր են բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Իրավունք,
08 Մայիս 2022 17:54
ShareShareShare
Բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատուները
telegram

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Այս մասին ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:

«Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից:

Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրել էր, որ իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով 2 անձ է կալանավորվել:

Հիշեցնենք նաև, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։

telegram
Tags: Հակակոռուպցիոն կոմիտեՀավաքներհյդ

Առնչվող Նորություններ

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն...

Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը չորս նոր դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ, հայտնել է նրա...

Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

25 Հուլիս 2025 19:36

Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակավորվել է որպես...

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39

«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

25 Հուլիս 2025 11:40

ՀՀ սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա հաղորդմամբ՝...

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

24 Հուլիս 2025 13:32

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, լրագրողներն ասել է ՀՀ արդարադատության նախարար...

Ավելին
  • Լուրեր
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր
Սպորտ

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...

ԿարդալDetails
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհում

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24

Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև շրջանակային առևտրային համաձայնագիր կնքվել  հուլիսի 27-ին՝ սահմանելով 15% ներմուծման մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի վրա,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ