Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ոստիկանությունը շատ հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նա հայտնել է, որ զենք-զինամթերքի շրջանառության դեպքեր չեն եղել։ Ըստ Հովհաննիսյանի՝ օրենքի միակ խախտումը չսահմանված վայրում վրանների տեղադրումն է։ «Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»,- նշել է նա։