• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 10:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել

Իրավունք,
31 Մարտ 2022 11:40
ShareShareShare
Վարչապետի որոշմամբ՝ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը արձակուրդ է մեկնում
telegram

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Բացի այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

telegram
Tags: Հակակկոռուպցիոն կոմիտեՄեղադրանքՓիլոյան

Առնչվող Նորություններ

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն...

Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը չորս նոր դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ, հայտնել է նրա...

Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

25 Հուլիս 2025 19:36

Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակավորվել է որպես...

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39

«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

25 Հուլիս 2025 11:40

ՀՀ սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա հաղորդմամբ՝...

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

24 Հուլիս 2025 13:32

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, լրագրողներն ասել է ՀՀ արդարադատության նախարար...

Ավելին
  • Լուրեր
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2025 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 09:35
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 28-ին

28 Հուլիս 2025 08:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

Հայաստանում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին, սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ...

ԿարդալDetails
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56

Հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ