• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
12 Հունիս 2025 15:16
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ

Իրավունք,
10 Փետրվար 2022 10:12
ShareShareShare
Ուղիղ․ Արման Թաթոյանի ճեպազրույցը բնակչության անվտանգության հարցերում պետության քաղաքականության վերաբերյալ
telegram

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ծավալուն գրառմամբ անդրադարձել է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:

Փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ: Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով:

Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումները հանգում են հետևյալին.
1. Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների դիմումների, վերջիններիս հրապարակային հայտարարությունների, իրեն ներկայացված նյութերի հիման վրա վեր է հանել առանցքային իրավական հարց:
Մասնավորապես, Բորիս Բախշիյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ. ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նշված հոդվածը որևէ մեկի մեղսագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կալանավորումը կամ կալանքի տակ պահելը լինի ակնհայտ անօրինական, այսինքն՝ ակնհատորեն խախտի օրենքը կամ հակասի օրենքին:
Այլ կերպ ասած, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով ամրագրած հանցակազմի հիմքում անձին կալանավորած կամ կալանքի տակ պահած անձի արարքների օրինականությունն այդ հանցակազմի առկայության անհրաժեշտ ու պարտադիր պայման է. առանց օրինականության հարցին պատասխան տալու նման հոդվածով հիմնավոր կասկածի առկայության մասին խոսք լինել չի կարող:

Կոնկրետ գործի տեսանկյունից սա նշանակում է, որ Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված արարքի մեջ մեղադրելու համար նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերում պետք է ցույց տրվի, որ նա թույլ է տվել անօրինական արարքներ, որոնք էլ հանգեցրել են նրա կողմից անօրինական դատական ակտ կայացնելուն:

Ըստ այդմ, Բ.Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի երկու որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ ԲԴԽ-ն, հանդես գալով՝ որպես դատարան, քննարկել է Բորիս Բախշիյանի արարքները հենց նաև օրինականության տեսանկյունից և իր որոշման հիմքում դրել է հենց օրինականության հետ կապված հարցերը (մեկ այլ գործով մեղադրյալի լսվելու իրավունքը խախտելը և այլն):

Հենց օրինականության տեսանկյունից են դատավոր Բորիս Բախշիյանի արարքները քննարկված նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փետրվարի 7-ին ուղարկված պաշտոնական պարզաբանումներում:

Ավելին, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները (փաստաբանները նաև այս մասին տվել են հրապարակային հարցազրույցներ) Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ, որոնցից բխում է, որ քննիչը ԲԴԽ-ի որոշումներից հետո դատարան ներկայացված կալանքի իր միջնորդության հիմքում դրել է հիմնավորումներ, որոնք վերաբերում են Բ.Բախշյանի արարքների և նրա կայացրած ակտի օրինականությանը:
Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանք կիրառելու փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված է, որ դատարանը Բորիս Բախշիյանի դատական ակտի օրինականությունը քննարկման հարց չի դարձրել և այս հիմքով չի անդրադարձել պաշտպանական կողմի այն առարկություններին, որ Բ.Բախշիյանը գործել է օրենքի սահմաններում:
Բայց դատարանը ողջամիտ և իրատեսական է համարել, որ Բորիս Բախշիյանը գործել է բարեխողճորեն, անկախ և անաչառ, բայց դրանք բավարար չի համարել հիմնավոր կասկածն ի սկզբանե բացառված համարելու համար և հաղահարված է համարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը:
Սա նշանակում է, որ մի կողմից առաջին ատյանի դատարանը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հիմքի՝ օրինականության հարցի մեջ ընդհանրապես չի մտել, մյուս կողմից, չբաառելով հիմնավոր կասկածի առկայությունը և հաղթահարված համարելով դրա նվազագույն շեմը, ըստ էության արձանագրել է, որ կարող է լինել անօրինականության հարց: Ընդ որում, այս եզրահագնումները դատարանը շարադրել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական դատողություններով:
Նման պայմաններում ողջամիտ դիտորդի մոտ առաջ է գալիս հարց՝ ինչպե՞ս դատարանը որոշեց, որ հիմնավոր կասկածը բացառված չէ և հաղթահարված է նվազագույն շեմով, այսինքն որ Բորիս Բախշյանն ակնհայտ անօրինական արարք է թույլ տվել, երբ այդ հարցի մեջ չի մտել առհասարակ:
Սա էլ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն համաձայնություն տալու որոշումներով օրինականության հարցը քննարկման արժանացրել է և նույն տեսանկյունից հարցը քննարկել է նաև քրեական հետապնդման մարմինը:
Թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ միայն Բ.Բախշիյանի արարքների օրինականությունը քննարկելով՝ նրա նկատմամբ կալանք կիրառած դատարանը կարող է որոշել հիմնավոր կասկած առկա է, թե ոչ:

Ավելին, Բորիս Բախշիյանը քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցում նշել է, որ իրեն կալանավորած դատավորը չի մտել օրինականության հարցի մեջ, քանի որ դա կնշանակեր իրավական վեճի քննարկում, որն էլ պարզ կդարձներ, որ այդ հարցը ենթակա է Քրեական վերաքննիչ դատարանի քննությանը, եթե իր ակտի դեմ սահմանված կարգով տարբեր բողոք: Այսինքն՝ դատարանը չէր կարող մտնել օրինականության հարցի մեջ, քանի որ կապացուցեր, որ քրեական հետապնդման հիմքը բացակայում է, բայց մյուս կողմից դատարանը ստիպված է դա արել, որպեսզի ստեղծի իրեն կալանավորելու հիմք:
2. Բորիս Բախշիյանը ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ. հունվարի 30-ին իրեն զանգահարել են Բարձրագույն դատական խորհրդից և հրավիրել Երևան, բայց որևէ պատճառ կամ պարզաբանում չեն նշել:
Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին Երևան հասնելուն պես գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցերեկը ժամը 11-12-ի սահմաններում:
ԲԴԽ-ում փորձել է պարզել, թե ինչու է հրավիրվել, սակայն պատասխան չի ստացել:
Ըստ Բորիս Բախշիյանի` թեև ՀՀ դատական օրենսգրքի 65-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ, սակայն ընդունելության չի արժանացել՝ չնայած իր խնդրանքին:
Բ.Բախշիյանի պնդմամբ, սա ավելի է նպաստել իր համար իրավիճակի անորոշությանը:
3. ԲԴԽ-ում մոտ 1 ժամ սպասելուց հետո՝ ժամը 12-13-ի սահմաններում իրեն են տրամադրել ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդություններ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ՝ կից նյութերով, ու նշել են, որ նույն օրը տեղի է ունենալու ԲԴԽ նիստ այդ միջնորդությունների կապակցությամբ: Հավելյալ որևէ այլ տեղեկություն չի տրամադրվել:
Ընդ որում, Բ.Բախշիյանը հատուկ է ընդգծել, որ ինքը հրավիրվել է ԲԴԽ հունվարի 30-ին, բայց Գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ են մուտքագրվել հունվարի 31-ին, դրանք նաև թվագրված են հունվարի 31-ով:
Ըստ Բ.Բախշիյանի՝ սա նշանակում է, որ նախապես ԲԴԽ-ում իմացել են, թե ինչու են իրեն հրավիրում Երևան: Չնայած դրան՝ իր իրավունքներին վերաբերող կարևոր տեղեկություններն այն մասին, որ իր նկատմամբ հաջորդ օրը քննվելու են քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները, իրենից պահել են գաղտնի:
Բորիս Բախշիյանի պնդմամբ՝ դրանով ԲԴԽ-ն իրեն զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները:
4. Բ.Բախշիյանը և փաստաբանը նշել են, որ ԲԴԽ-ն առաջին միջնորդության քննարկումը՝ կապված քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ, սկսել է հունվարի 31-ին՝ ժանը 17-18-ի սահմաններում:
Այսինքն՝ ԲԴԽ-ի երկու նիստերին նախապատրաստվելու համար Բորիս Բախշիյանն ունեցել է ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ, ինչպես նշում են Բ.Բախշիյանը և փաստաբանները, քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական հետապնդման գործողություններ կատարել է հունվարի 11-ից սկսած, իսկ ԲԴԽ-ն էլ նախապես իմացել է այդ մասին: Նման պայմաններում ստացվում է՝ պաշտպանության կողմը եղել է անհավասար վիճակում՝ զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության համար նախապատասրտվելու բավարար ժամանակից ու հնարավորություններից»։
ՄԻՊ վելուծությունը ամբողջությամբ՝ այստեղ։

telegram
Tags: Բորիս ԲախշիյանԹաթոյանՄԻՊ

Առնչվող Նորություններ

Ավանում հրազենի կիրառմամբ միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել․ ՔԿ

Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

12 Հունիս 2025 12:18

Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։...

Հայաստանը և Սերբիան հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր կկնքեն

Հայաստանը և Սերբիան հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր կկնքեն

12 Հունիս 2025 10:56

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Սերբիայի միջև հանցավորության դեմ պայքարի մասին» համաձայնագիր կնքելու նախագծին։ Հունիսի 12-ին ընդունած նախագծում...

Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք․ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի անգամ շարժվեց դեպի ընդդիմադիրների կողմը

Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում. Դատախազություն

10 Հունիս 2025 19:03

ՀՀ գլխավոր դատախազությունում վարչապետ Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում, հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան Armenia Today-ի...

ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

Ավանում հրազենի կիրառմամբ միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել․ ՔԿ

10 Հունիս 2025 18:32

Երևանի Ավան վարչական շրջանում հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում (ՔԿ) գործ է հարուցվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի` ՀՀ-ից բացակայելու արգելքը

10 Հունիս 2025 18:21

Դատարանը վերացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը։ Փոխարենը կիրառվեց գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։ Հաջորդ դատական...

2025թ․ հունվար-մայիս ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է ավելի քան 2 մլրդ 934 մլն դրամ․ ՔԿ

2025թ․ հունվար-մայիս ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է ավելի քան 2 մլրդ 934 մլն դրամ․ ՔԿ

10 Հունիս 2025 14:21

2025թ․ հունվար-մայիս ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է ավելի քան 2 մլրդ 934 մլն դրամ, հայտնում է Քննչական կոմիտեն։ ...

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան

Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան

12 Հունիս 2025 15:13
Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում

Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում

12 Հունիս 2025 14:58
Оппозиционные деятели посещают могилу экс-премьера Андраника Маргаряна по случаю его дня рождения (прямое включение)

Ընդդիմադիր գործիչներն այցելում են Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան օրվա առթիվ (ուղիղ)

12 Հունիս 2025 14:35
Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

12 Հունիս 2025 14:22
Արզնիի համայնքապետը դեպքի վայրում գտնվել է ծեծկռտուքը դադարեցնելու համար․ Սահակյան

Արզնիի համայնքապետը դեպքի վայրում գտնվել է ծեծկռտուքը դադարեցնելու համար․ Սահակյան

12 Հունիս 2025 13:48
Մեխակյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին․ Խուդաթյանը՝ Վաղարշապատի նոր համայնքապետի մասին

Մեխակյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին․ Խուդաթյանը՝ Վաղարշապատի նոր համայնքապետի մասին

12 Հունիս 2025 13:45
«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել պորտուգալացի հայտնի դարպասապահի․ ակումբում կան նորեկներ

«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել պորտուգալացի հայտնի դարպասապահի․ ակումբում կան նորեկներ

12 Հունիս 2025 13:30
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ինքնաթիռ է կործանվել

12 Հունիս 2025 13:11
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

12 Հունիս 2025 12:55
Մեծ Բրիտանիան դադարեցրել է «ժողովրդավարության զարգացման» ֆինանսավորումը Վրաստանում

Մեծ Բրիտանիան դադարեցրել է «ժողովրդավարության զարգացման» ֆինանսավորումը Վրաստանում

12 Հունիս 2025 12:48
Ճամբարակի շենքերից մեկում պայթունից տուժած բոլոր բնակիչները կապահովվեն կացարանով․ փոխնախարար

Ճամբարակի շենքերից մեկում պայթունից տուժած բոլոր բնակիչները կապահովվեն կացարանով․ փոխնախարար

12 Հունիս 2025 12:23
Ավանում հրազենի կիրառմամբ միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել․ ՔԿ

Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

12 Հունիս 2025 12:18
Սպառնալիքները չեն փոխվել, բայց անհավանական հեռանկարներ են բացվել մեր երկրի առաջ․ Փաշինյան

Սպառնալիքները չեն փոխվել, բայց անհավանական հեռանկարներ են բացվել մեր երկրի առաջ․ Փաշինյան

12 Հունիս 2025 12:08
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համոզմունք հայտնել

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համոզմունք հայտնել

12 Հունիս 2025 12:00
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել

Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ

12 Հունիս 2025 11:43
AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

12 Հունիս 2025 11:31
Իսրայելը քննարկում է ռազմական հարվածի հնարավորությունն Իրանի ուղղությամբ. ԶԼՄ

Իսրայելը քննարկում է ռազմական հարվածի հնարավորությունն Իրանի ուղղությամբ. ԶԼՄ

12 Հունիս 2025 11:30
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Պատմության թանգարանի հետ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Պատմության թանգարանի հետ

12 Հունիս 2025 11:27
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

12 Հունիս 2025 11:04
Հայաստանը և Սերբիան հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր կկնքեն

Հայաստանը և Սերբիան հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր կկնքեն

12 Հունիս 2025 10:56
Կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն

ԶԼՄ-ն հայտնել է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի արտահանման ուշացումների պատճառը

12 Հունիս 2025 10:50
Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

12 Հունիս 2025 10:25
Աֆրիկայում անձրևների և ձյան հետևանքով կա առնվազն 49 զոհ

Աֆրիկայում անձրևների և ձյան հետևանքով կա առնվազն 49 զոհ

12 Հունիս 2025 10:12
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Իշխանությունը հոգևորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու համար աշխատանքներ է տանում․ ԶԼՄ

12 Հունիս 2025 10:11
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 12-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

12 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

12 Հունիս 2025 09:40
Սենատն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատել է Մարկո Ռուբիոյին

ԱՄՆ-ն աջակցում է ռուս ժողովրդի ձգտումներին դեպի պայծառ ապագա. Ռուբիո

12 Հունիս 2025 09:36
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 11-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 12-ին

12 Հունիս 2025 07:34
Թուրքիան հարվածել է Իրաքի զբոսաշրջային օբյեկտին․ կա առնվազն 9 զոհ, 23 վիրավոր

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության սպառնալիքների պատճառով մասամբ կտարհանվի

12 Հունիս 2025 00:47
Բաքուն հայտարարել է Պակիստանից JF-17 կործանիչներ ձեռք բերելու մասին

Forbes-ը գնահատել Է Ադրբեջանի կողմից Պակիստանից կործանիչներ գնելուն ՀՀ-ի հնարավոր արձագանքը

12 Հունիս 2025 00:30
Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան
Քաղաքականություն

Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան

12 Հունիս 2025 15:13

ԿարդալDetails
Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում
Սպորտ

Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում

12 Հունիս 2025 14:58

Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում։ Ծառուկյանը կրկին զբաղեցնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ