Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Հաղորդվում է, որ նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Դատական նիստն ընթանքում է դռնփակ։
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, որն ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։