Իրանի հարավ-արևմուտքում՝ Կերմանի նահանգում, գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երեքշաբթի՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքում բնակվում է մոտ 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Վնասների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։