Կրակել են թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի ուղղությամբ, որի մեջ մի քանի ուղևորներ կային, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ տուժածներ չկան։
Նշվում է, որ ժամը 20։20-ին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Կայքը նաև հավելել է, որ իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։