Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21:30-ի սահմաններում՝ դեռևս չպարզված հանգամանքներում։
«Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,- գրել է Ասատրյանը։
Shamshyan.com-ի տվյալներով՝ 9 անձ է տեղափոխվել հիվանդանոց։