Փրկարարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհը նկատել են ժամը 14։20-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Նրա տվյալներով՝ հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: