Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում երկու օրվա ընթացքում երկու հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է BFMTV-ն։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է հուլիսի 23-ին և հուլիսի 24-ին՝ եկեղեցու մատուռներից մեկում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ըստ գործակալության՝ երկրորդ հրդեհն ավելի մեծ վնաս է հասցրել եկեղեցուն։