Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզում Պաշտպանության նախարարության 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Ford Transit-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Վթարից տուժած 4 զինվծառայողները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: