Սյունիքի մարզում իրանական համարանիշներով բեռնատարում հրդեհ է բռնկվել, վարորդն այրվածքներ է ստացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 17:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Կայքը հավելել է, որ հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։