Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հարկադիր բուժվող դիմել է փախուստի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նրանցից մեկը ծանր հանցանք է կատարել։ Իրավապահները պարզել են, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով փախուստի դիմածներն են Երևանի բնակիչ, 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արամայիս Միրզոյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: