Երևանի Թբիլիսյան խճուղուն հարակից շուրջ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է հուլիսի 14-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ։
Ըստ կայքի՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։