Հուլիսի 12-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, մեկը՝ տուժել, հայտնում է ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունը։
Ահազանգն ստացվել է ժամը 11:08-ին։ Բախվել են VAZ 2121 և VAZ 2106 մակնիշների ավտոմեքենաները: VAZ 2121-ի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս մահացել է։